Գին 4.000 դր. |
Զեղչ 50% |
Խնայում 2.000 դր. |
Մեծահասակների (140 սմ-ից բարձր հասակ) – 6.000դր. 3.000 ՀՀ դրամ
Մանկական (100սմ-140սմ) – 4.000դր. 2.000 ՀՀ դրամ
100 սմ-ից ցածրահասակ երեխաները համալիր կարող են մուտք գործել Անվճար` ծնողների ուղեկցությամբ:
Շոգեբաղնիք - 2.000 դրամ
Սպորտային լողավազան - 1.000 դրամ
Կանանց և աղջիկների մուտքը ջրային գոտի պարտադիր ռետինե գլխարկներով է: Օգտվում եք առանց ժամային սահմանափակման: Աշխատանքային ժամեր՝ առավոտյան 08:00-ից մինչև 22:00-ն: Վերջին մուտքը «Ակվատեկ» համալիր 21:00-ին է:
Կուպոններ կարող եք ձեռք բերել նաև (055) 41 22 64 հեռախոսահամարով (զանգահարել մինչև 23:00):
ք.Երևան, Մյասնիկյան պող. 40 (093) 41 22 64 |
«Ակվատեկն» այսօր Երևանի միակ տանիքով ջրայգին է՝ ֆիթնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: Ջրաշխարհն իրենից ներկայացնում է 510 ք. մ. ջրային տարածք՝ մի քանի մեծ ու փոքր լողավազաններով, սահուղիներով, հեյզերներով, շատրվաններով: «Ակվատեկ» ֆիթնես ակումբն զբաղեցնում է ավելի քան 300 ք.մ. տարածք: Այստեղ հավաքված են մարզասարքեր արտադրող աշխարհի լավագույն ազմակերպությունների սարքավորումները, ներառյալ` Runner, Oemmebi և այլն: Մեր մարզիչներն սպորտի վարպետներ են, վաստակավոր մարզիչներ՝ արժանացած մի շարք համաշխարհային և եվրոպական մրցանակների: «Ակվատեկում» գործում է յուրահատուկ բժշկական վերականգնողական կենտրոն՝ առաջնակարգ սարքավորումներով, որտեղ կարելի է անցնել հետվնասվածքային և հետվիրահատական վերականգնողական կուրս: Համալիրում առանձնահատուկ տեղ է գրավում SPA կենտրոնը` առողջության, հարմարավետության և գեղեցկության գոտին: Այստեղ ներկայացված է դեմքի և մարմնի խնամքի համար նախատեսված հիգիենիկ, դեկորատիվ և առողջարարական ծառայությունների լայն տեսականի: Մենք ջանացել ենք մեկ տանիքի տակ համախմբել բազմաբնույթ ուղղություններ և միտումներ, որոնց մեջ մեծ տեղ են զբաղեցնում SPA պրոցեդուրաները, որոնք մեր մասնագետներին թույլ են տալիս առավելագույնս անհատական մոտեցում ցուցաբերել այցելուի համար այս կամ այն կոսմետիկ միջոցի ընտրության հարցում: Այստեղ հավաքված են եզակի սարքավորումներ և կոսմետիկ միջոցներ, որոնցով կարող են հպարտանալ Եվրոպայի ոչ բոլոր SPA կենտրոնները: «Ակվատեկ» սրճարաններում ակումբի անդամներին և հյուրերին մատուցվում են եվրոպական և հայկական խոհանոցների, ինչպես նաև ֆիրմային ճաշատեսակներ ու անակնկալներ շեֆ-խոհարարից: Մեր ակումբում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ու օգտակար զբաղմունք, իսկ ամենախստապահանջ հաճախորդները կարող են ձեռք բերել VIP քարտեր՝ օգտվելով մի շարք լրացուցիչ անհատական ծառայություններից և առավելություններից: