Իմացեք
Գրանցվելով կայքում պարբերաբար ստացեք քաղաքի լավագույն վայրերում 50-90% զեղչի առաջարկներ:
Պատմեք
ընկերներին
Որպեսզի զեղչային առաջարկը կայանա պատմեք ակցիայի մասին և ներգրավեք Ձեր
ընկերներին:
Վայելեք զեղչերի հաճույքն ընկերների հետ միասին:
Վայելեք
Տպեք կտրոնը կամ ներկայացրեք Ձեր SMS-ը նշված վայրում:
Մաղթում ենք Ձեզ հաճելի ժամանց:
Հրապարակային օֆերտայի պայմանագիր
www.salesboom.am համացանցային կայքում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց, այսուհետ` “Բաժանորդ” և ակցիայի նկարագրությունում նշված անձի, այսուհետ` “Վաճառող”, ի դեմս “Հենրիկ Կարապետյան” Անհատ Ձեռներեց–ի, այսուհետ` Ներկայացուցիչ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:
1. Տերմիններ և սահմանումներ
1.1 Բաժանորդ ` ֆիզիակական և/կամ իրավաբանական անձ, ով գրանցված է salesboom.am կայքում և օգտվում է կայքի առաջարկած զեղչի կտրոններից:
1.2 Վաճառող ` սույն պայմանագրին կցված հավելվածում նշված հաստատությունը, որը առաջարկում է ծառայությունների մատուցում կամ ապրանքների վաճառք:
1.3 Ներկայացուցիչ` salesboom.am համացանցային կայքի սեփականատեր Անհատ Ձեռներեց “Հենրիկ Կարապետյան” , որը գործում է Վաճառողի անունից:
1.4 Կայք` Ներկայացուցչի սեփականություն հանդիսացող salesboom.am հասցեում տեղադրված համացանցային կայքը:
1.5 Հրապարակային Օֆերտա ` Կայքում Ներկայացուցչի կողմից տեղակայված անսահմանափակ անձանց ուղղված, այդ թվում Բաժանորդներին, Վաճառողի Ապրանքների և(կամ)/Ծառայությունների ձեռք բերման սույն առաջարկությունն է:
1.6 Ակցիա` Վաճառողի կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է Վաճառողի Ապրանքների/Ծառայությունների իրացմանը Կտրոն (ծածկագիր) ներկայացնող Բաժանորդին, որը ձեռք է բերվել Ներկայացուցչից` սույն հրապարակային օֆերտայի պայմանագրում ներկայացված պայմաններով:
1.7 Կտրոն` Բաժանորդի կողմից Ներկայացուցչից ձեռք բերվող կտրոն, որը պարունակում է թվատառային ծածկագիր, ինչը թույլ է տալիս միանշանակորեն նույնացնել Բաժանորդի ինքնությունը և իրավունք է տալիս ձեռք բերել Վաճառողի Ապրանքները/Ծառայություններն ակցիայի անցկացման պայմաններին համապատասխան` նրա գործողության ժամեկտում:
1.8 Ակցիայի անցկացման ժամանակաշրջան`ժամանակաշրջան, որի ընթացքում Ներկայացուցիչը Բաժանորդերին Կտրոններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:
1.9 Կտրոնի վավերականության ժամկետ` այն ժամանակաշրջանը, որի ընթացքում Վաճառողը պարտավոր է Կտրոնը ներկայացնող Բաժանորդներին վաճառել Ապրանքներ/Ծառայություններ Հրապարակային Օֆերտայում նշված պայմաններով` Ակցիայի անցկացման պայմաններին համաձայն: Կտրոնի վավերականության ժամկետը նշվում է Կայքում:
2 Ապրանքների և ծառայությունների պատվիրելը և Պայմանագրի կնքումը
2.1 Ապրանքների և ծառայությունների պատվերը ամբողջովին էլեկտրոնային է: Վճարելով Բաժանորդը համաձայնում է սույն Պայմանների հետ:
2.2 Պայմանագիր (այսուհետև՝Ակցեպտ) կնքելու լրիվ և անպայման համաձայնություն է հանդիսանում Ներկայացուցչի համացանցային www.salesboom.am կայքում (այսուհետև՝ Կայք) գրանցումը և Պայմանագրի 2.8 կետով նախատեսված վճարման կատարումը:
2.3 Պայմանագրի Ակցեպտը նշանակում է, որ Բաժանորդը համաձայն է սույն առաջարկի, բոլոր դրույթների հետ, և հավասարազոր է Պայմանագրի կնքմանը` իր հավելվածներով:
2.4 Պայմանագրի առարկան, պայմանները և գործողության ժամկետը սահմանվում են յուրաքանչյուր ակցիայի համար առանձին` www.salesboom.am կայքի համապատասխան բաժիններում (Ակցիայի բաժնում` նկարագրությունը, պայմանները):
2.5 www.salesboom.am կայքի ակցիաների բաժնի յուրաքանչյուր ակցիայի համապատասխան բաժինները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը և համարվում են սույն պայմաններում զետեղված հրապարակային օֆերտայի պայմանագրի անբաժանելի մասը` Հավելվածը: Պայմանագրի Հավելվածում զետեղված բոլոր պայմանները հանդիսանում են Պայմանագրի պայմաններ:
2.6 Պայմանագրի Հավելվածը տեղակայված է Կայքի համացանցային էջի “Առաջարկի պայմանները” բաժնում որտեղ զետեղված են Վաճառողի հետ գործարքի պայմաններն ու ժամանակահատվածը:
2.7 Ներկայացուցչի իրավասությունները սահմանափակվում են Վաճառողի անունից Կայքում գործարքի առարկան և պայմանները տեղադրելով, ինչպես նաև Բաժանորդի դրամական միջոցների հաշվանցման և/կամ Բաժանորդին Կտրոն տրամադրելու միջոցով գործարքի ձևակերպմամբ: Պայմանագրի իրավունքներն ու պարտավորությունները ծագում են անմիջապես բաժանորդի և Վաճառողի մոտ: Պայմանագրի առարկային և պայմաններին ներկայացվող բոլոր բողոքները ներկայացվում են Վաճառողին: Ներկայացուցիչը պատասխանատվություն չի կրում Վաճառողի կողմից Պայմանագրի կատարման համար:
2.8 Բաժանորդը փոխանցում է Պայմանագրի համապատասխան Հավելվածում նշված չափով գումարը Ներկայացուցչի հաշվարկային հաշվին Կայքում նշված եղանակներով: Գումարի փոխանցումը կարող է կատարվել անկանխիկ:
2.9 Գումարի վճարման բոլոր ծախսերը կրում է Բաժանորդը:
2.10 Վաճառողի և Բաժանորդի մոտ Պայմանագրով իրավունքների և պարտականությունների առաջացումը կախված է հետևյալ պայմանի ի հայտ գալուց, որի վերաբերյալ Պայմանագրի կողմերին հայտնի չէ՝ տեղի կունենա այն, թե ոչ, այն է` այլ Բաժանորդների կողմից Պայամանգրի կնքումից, որոնց պահանջվող նվազագույն քանակը, ինչպես նաև պաշտոնական և հրապարակային առաջարկի գործողության ժամկետները նշվում են Պայմանագրի հավելվածում` “Ակցիայի պայմաններ” բաժնում:
2.11 Պայմանագրի 2.10 կետում նշված պայմաններին չհասնելու դեպքում Ներկայացուցչին փոխանցված Բաժանորդի դրամական միջոցները մնում են Ներկայացուցչի հաշվին, որը Բաժանորդի պահանջով պարտավոր է փոխանցել նշված դրամական միջոցները այն անձանց հաջորդող պաշտոնական և հրապարակային առաջարկների հաշվին, որոնց ներկայացուցիչն է հադիսանում կամ կհանդիսանա Ներկայացուցիչը: Նշված դրամական միջոցներին տոկոսագումար չի հավելվում, ինչպես նաև այլ տուգանքներ չեն կիրառվում:
2.12 Բաժանորդի կողմից Պայմանագրի կնքման ապացույց է հանդիսանում Վաճառողին ունիկալ կոդի ներկայացումը` կտրոնի տեսքով: Պայմանագրի կնքման ցանկացած այլ ապացույց Վաճառողի կողմից չի դիտարկվում:
2.13 Վաճառողի և Բաժանորդի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում է և Բաժանորդին է մատուցվում Կայքի միջոցով:
2.14 Բաժանորդը համաձայն է, որ Ներկայացուցչի կողմից կարող են պահպանվել և մշակվել նրա անձնական տվյալները:
2.15 Բաժանորդը համաձայն է, որ Կայքում գրանցման ընթացակարգն անցնելուն պես Բաժանորդի էլեկտրոնային հասցեին Ներկայացուցչի կողմից ուղարկվելու են նամակներ և հաղորդագրություններ, այդ թվում նաև գովազդային բնույթի: Դրա հետ միասին Ներկայացուցիչը պարտավորվում է չփոխանցել հասցեն և այլ տվյալներ Բաժանորդի մասին երրորդ անձանց:
2.16 Երրորդ անձի տեղեկատվությունը համարվում է գաղտնիք և հրապարակման ենթակա չէ։
3. Գինը և վճարման կարգը
3.1 Կտրոնի գինը ներկայացվում է Կայքի համապատասխան բաժնում: Այն կամ իրենից ներկայացնում է ծառայության ամբողջ գինը, կամ կտրոնի գինը որը իրավունք է տալիս ապրանքներից /ծառայությունից օգտվել զեղչով:
3.2 Կտրոնի համար վճարումը կատարվում է կայքում` կայքում նշված էլեկտրոնային վճարման միջոցներով:
3.3 Գնված կտրոնը, ինչպես նաև դրա դիմաց վճարված գումարը վերադաձման ենթակա չեն։
4. Կտրոնի առաքումը
4.1 Կտրոնի առաքումը կատարվում է էլեկրոնային կարգով, www.salesboom.am կայքում Ներկայացուցչի անձնական էջում կամ էլեկտրոնային փոստով: Կտրոնը նաև կարող է ուղարկվել թղթային տեսքով` հաճախորդի հարցումով և նրա կողմից նշված հասցեին; Փոստային առաքման ծախսերը հոգում է հաճախորդը: Տպված Կտրոնը հանդիսանում է ապացույց կտրոնով նախատեսված իրավունքների իրականացման համար:
4.2 Բաժանորդը կարող է տպել Կտրոնը` իր անձնական էջի` Կտրոններ բաժնում, ուղարկել իր հեռախոսին` SMS հաղորդագրության տեսքով, կամ ուղարկել իր էլեկտրոնային փոստի հասցեին:
5. Կտրոնի օգտագործման կարգը
5.1. Կտրոնի օգտագործման կարգը և Վավերականության ժամկետը նշված է Կայքում և կտրոնի վրա:
5.2. Կտրոնի վավերականության ժամկետից հետո բաժանորդը կորցնում է կտրոնի հետ կապված բոլոր իրավունքները և ենթակա չէ վճարված գումարի հետվերադարձման:
5.3. Կտրոնը փոխանցելի է և չի հանդիսանում անվանական:
5.4. Բաժանորդը կարող է գնել մեկից ավելի կտրոններ, եթե վաճառողը այլ բան չի նախատեսել:
5.5. Կտրոնը կարող է օգտագործվել միայն մեկ անգամ:
5.6. Բաժանորդի կողմից Կտրոնի կորստի, կամ կտրոնի ունիկալ տառաթվային կոդի կորստի, վնասման կամ գողության դեպքում Վաճառողը կամ Ներկայացուցիչը պատասխանատվություն չեն կրում:
5.7. Կտրոնների դիմաց Վաճառողը կամ Ներկայացուցիչը որևէ դրամական հատուցման պարտավորություն չեն կրում: Կտրոնը իրավունք է տալիս միայն ապրանքների և ծառայությունների` նշված կարգով և պայմաններով:
5.8. Կտրոնների մասին տեղեկատվությունը Ներկայացուցիչը տեղեկացնում է Վաճառողին նրանց միջև կնքված պայմանագրի հիման վրա: Կայքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում Բաժանորդը պետք է ակնկալի որ իր կտրոնի մասին տեղեկատվությունը վաճառողին հասնելի կլինի խելամիտ ժամանակաշրջանի ընթացում, սովորաբար` մինչև 24 ժամ:
5.9. Պատշաճ կերպով կտրոնի ներկայացման դեպքում Վաճառողը պարտավոր է կատարել Ակցիայի պայմաններում և նկարագրությունում նշվածը, Կտրոնների վավերականության ժամկետում:
5.10. Կտրոնը համարվում է պատշաճ կերպով ներկայացրած եթե ներկայացվել է Ներկայացուցչի կողմից ուղարկված SMS հաղորդագորությունը կամ տպված Կտրոնը:
5.11. Բաժանորդը պարտավորվում է կտրոնը օգտագործել համաձայն սույն կանոնների, չփորձել որևէ խարդախության դիմել կամ շրջանցել գործակալի կամ վաճառողի շահերը:
6. Կայքի օպերատորի պատասխանատվությունը:
6.1. Ապրանքների և ծառայությունների մինչ զեղչը եղած արժեքը Ներկայացուցիչը ստանում է վաճառողից և պատասխանատվություն չի կրում դրա ճշտության համար:
6.2. Ակցիային վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որ տեղադրված է www.salesboom.am Կայքում տրամադրված է Վաճառողի կողմից, և բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են Վաճառողի հետ:
6.3. Ապրանքի կամ ծառայության գնի հետ կապված ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն պետք է ճշտվի Վաճառողի հետ:
6.4. Ապրանքների և ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է վաճառողը: Ներկայացուցչի և Բաժանորդի պայմանագրային հարաբերությունը սկսում է կտրոնների գնման պատվերներ ընդունելով և վերջանում է վճարումից հետո դրանք Բաժանորդին www.salesboom.am կայքում հասանելի դարձնելով: Ապրանքների /ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ցանկացած գործողություն, միջադեպ, իրադարձություն կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:
6.5. Ակցիայի չկայացման դեպքում պայմանագրային հարաբերությունը ավարտվում է Համակարգում Բաժանորդի հաշվեկշռին նրա դրամական միջոցների վերադարձմամբ:
7. Պատասխանատվության սահմանափակում
7.1. Ներկայացուցիչը պատասխանատու չէ Վաճառողի կողմից զեղչերի տրամադրման կամ նրա այլ պայմանագրային պարտավորությունների կատարման համար: Ներկայացուցչի կայքում ակցիայի անցկացումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ:
7.2. Ներկայացուցիչը պատասխանատու չէ ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործուման հետ կապված որևէ վնասի համար:
7.3. Ներկայացուցիչը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:
Սույն պայմանների տարբեր լեզուներով թարգմանությունների միջև տարբերությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:
Ներկայացուցիչ՝
“Հենրիկ Կարապետյան” Ա/Ձ
Հարկային ծածկագիր` 30960528