Գին 6.000 դր. |
Զեղչ 50% |
Խնայում 3.000 դր. |
Տեղեկություններ
Մուտքի տոմսի գինը ակցիայի շրջանակներում`
1 օրվա տոմս – 6.000դր. 3.000 ՀՀ դրամ (աշխատանքային օրերին)
1 օրվա տոմս – 6.000դր. 3.500 ՀՀ դրամ (հանգստյան օրերին)
1 օրվա տոմս – 4.000դր. 2.000 ՀՀ դրամ (աշխատանքային օրերին)
140 սմ-ից ցածրահասակ երեխաների համար
1 օրվա տոմս – 4.500դր. 2.250 ՀՀ դրամ (հանգստյան օրերին)
140 սմ-ից ցածրահասակ երեխաների համար
100 սմ-ից ցածրահասակ երեխաները համալիր կարող են մուտք գործել Անվճար` ծնողների ուղեկցությամբ:
Ուշադրություն!!!
Կուպոնները գործում են ամեն օր 10:00 մինչև 17:00: Դուք կարող եք մուտք գործել «Aquatek» մինչև ժամը 17:00 և մնալ այնտեղ որքան որ կցանկանաք:
Աշխատանքային ժամերը `
Երկուշաբթիից - Կիրակի 9:30-22:00
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք
զանգահարել «Ակվատեկ» սսպորտային համալիր:
Կարող եք լիցքավորել Ձեր անձնական հաշիվը SalesBoom քարտերով,որոնք վաճառվում են Հայփոստի մասնաճյուղերում:
Կուպոններ կարող եք ձեռք բերել նաև (055) 41 22 64 հեռախոսահամարով (զանգահարել մինչև 18:00):
ք.Երևան, Մյասնիկյան պող. 40 |
«Ակվատեկն» այսօր Երևանի միակ տանիքով ջրայգին է՝ ֆիթնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: Ջրաշխարհն իրենից ներկայացնում է 510 ք. մ. ջրային տարածք՝ մի քանի մեծ ու փոքր լողավազաններով, սահուղիներով, հեյզերներով, շատրվաններով: «Ակվատեկ» ֆիթնես ակումբն զբաղեցնում է ավելի քան 300 ք.մ. տարածք: Այստեղ հավաքված են մարզասարքեր արտադրող աշխարհի լավագույն ազմակերպությունների սարքավորումները, ներառյալ` Runner, Oemmebi և այլն: Մեր մարզիչներն սպորտի վարպետներ են, վաստակավոր մարզիչներ՝ արժանացած մի շարք համաշխարհային և եվրոպական մրցանակների: «Ակվատեկում» գործում է յուրահատուկ բժշկական վերականգնողական կենտրոն՝ առաջնակարգ սարքավորումներով, որտեղ կարելի է անցնել հետվնասվածքային և հետվիրահատական վերականգնողական կուրս: Համալիրում առանձնահատուկ տեղ է գրավում SPA կենտրոնը` առողջության, հարմարավետության և գեղեցկության գոտին: Այստեղ ներկայացված է դեմքի և մարմնի խնամքի համար նախատեսված հիգիենիկ, դեկորատիվ և առողջարարական ծառայությունների լայն տեսականի: Մենք ջանացել ենք մեկ տանիքի տակ համախմբել բազմաբնույթ ուղղություններ և միտումներ, որոնց մեջ մեծ տեղ են զբաղեցնում SPA պրոցեդուրաները, որոնք մեր մասնագետներին թույլ են տալիս առավելագույնս անհատական մոտեցում ցուցաբերել այցելուի համար այս կամ այն կոսմետիկ միջոցի ընտրության հարցում: Այստեղ հավաքված են եզակի սարքավորումներ և կոսմետիկ միջոցներ, որոնցով կարող են հպարտանալ Եվրոպայի ոչ բոլոր SPA կենտրոնները: «Ակվատեկ» սրճարաններում ակումբի անդամներին և հյուրերին մատուցվում են եվրոպական և հայկական խոհանոցների, ինչպես նաև ֆիրմային ճաշատեսակներ ու անակնկալներ շեֆ-խոհարարից: Մեր ակումբում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ու օգտակար զբաղմունք, իսկ ամենախստապահանջ հաճախորդները կարող են ձեռք բերել VIP քարտեր՝ օգտվելով մի շարք լրացուցիչ անհատական ծառայություններից և առավելություններից: