Հարց և պատասխան

Ի՞նչ է Salesboom.am-ը:


Շաբաթական մի քանի անգամ Salesboom.am-ը իր բաժանորդներին ներկայացնում է առաջարկներ, որոնցից դժվար է հրաժարվել: Բոլոր ակցիաները յուրահատուկ են: Յուրաքանչյուր ցանկացող կարող է այցելել սրճարան, ռեստորան, ակումբ, հաճախել SPA պրոցեդուրաներ կամ ֆիտնես և շատ այլ վայրեր 50%-90% զեղչով: Հաստատությունները համաձայնվում են նման զեղչերի, քանի որ երաշխավորվում է նոր հաճախորդների մեծ հոսք և անվճար գովազդ:

Ե՞րբ է ակցիան համարվում կայացած:


Ակցիան համարվում է կայացած միայն պահանջվող մասնակիցների նվազագույն քանակին հասնելուն պես: Ակցիայի կայացմանը նպաստելու համար, կարող եք պատմել Ձեր ընկերներին և ծանոթներին, հավանած առաջարկի մասին էլ-փոստի, Facebook–ի, կամ Одноклассники –ի միջոցով:

Ի՞նչ տեղի կունենա եթե ակցիան չկայանա:


Եթե մասնակիցների նվազագույն քանակը չհավաքվեց, ապա ակցիան համարվում է չկայացած, և ձեր գումարը կնստի ձեր անձնական Salesboom դրամապանակի վրա, որը հետագայում կկարողանաք օգտագործել ցանկացած այլ առաջարկ գնելու համար:

Արդյո՞ք պետք է օգտագործեմ կտրոնը գնման օրը:


Ոչ, հիմնականում կտրոնները հնարավոր է օգտագործել առաջարկի կայանալուց հետո միայն: Կտրոնի օգտագործման ժամկետներին կարող եք ծանոթանալ դրան համապատասխան առաջարկի էջում:

Ես հավանում եմ այսօրվա առաջարկը: Ինչպ՞ես գնեմ այն:


Առաջարկից օգտվելը շատ պարզ է՝ ընթացիկ ակցիաի էջում սեղմեք «Գնել» կոճակը: Եթե Դուք գրանցված չեք մեր կայքում, Ձեզ կառաջարկվի գրանցվել: Այնուհետև ընտրեք Ձեզ ցանկալի վճարման եղանակը (բանկային քարտ, ArCa վիրտուալ քարտ, Edram): Այնուհետև Դուք կարող եք վճարել ակցիաի համար/ձեռք բերել կուպոն, որը հետագայում՝ ակցիայի կայանալուն պես, կհայտնվի Ձեր «Անձնական գրասենյակում», ինչպես նաև կուղարկվի Ձեզ էլ-փոստով և SMS-հաղորդագրությամբ:

Ապահո՞վ են արդյոք իմ վճարումները:


Անշուշտ: Բանկային քարտերի և այլ վճարումների վերաբերյալ բոլոր տվյալները փոխանցվում են պաշտպանված SSL կապով, իսկ բոլոր կրիտիկական տվյալները՝ համաձայն միջազգային վճարային համակարգերի կանոնների, չեն պահվում մեր սերվերների վրա:

Ի՞նչ անել գնումից հետո:Ինչպե՞ս այն օգտագործեմ:


Գնումից հետո Ձեր էջում կհայտնվի կուպոնը: Այնտեղ նշված են ակցիայի պայմանները և հաստատության կոնտակտային ինֆորմացիան: Տպեք կուպոնը կամ ներկայացրեք SMS-հաղորդագրությունը ակցիայի կազմակերպչին ակցիայի ժեմկետի ընոացքում:

Ի՞նչ ժամանակահատվածում է հնարավոր օգտվել զեղչից:


Յուրաքանչյուր ակցիայի համար կուպոնի վավերականության ժամկետը մի քանի օրվանից մինչև մի քանի ամիս է՝ կախված ակցիայի պայմաններից: Վավերականության ժամկետը նշվում է ակցիայի գլխավոր էջում, ինչպես նաև Ձեր կուպոնում կամ SMS-ում:

Ինչպե ՞ս կարող եմ կուպոնը գնել որպես նվեր:


Դուք կարող եք կուպոններ նվիրել ընկերներին` վճարման ժամանակ համապատասխան դաշտում նշելով Ձեր ընկերոջ էլ-փոստը կամ իր բջջային հեռախոսահամարը:

Կարո ՞ղ եմ արդյոք նվիրել այն կուպոնները, որոնք գնել եմ ինձ համար:


Այո', Դուք կարող եք անձամբ նվիրել կուպոնը երրորդ անձանց ` նախապես այն տպելով: Ուշադրություն՝ մեկ կուպոնը մեկանգամյա օգտագործման համար է:

Կարո՞ղ եմ գնել մի քանի կուպոն:


Այո, Դուք կարող եք այնքան կուպոն գնել որքան կցանկանաք (եթե ակցիայի պայմաններում հակառակը նշված չէ):

Կարո՞ղ եմ արդյոք հրաժարվել առաջարկից, գնումը կատարելուց հետո:


Ցավոք սրտի, ոչ: Բայց Դուք այն կարող եք նվիրել Ձեր ընկերներին:

Ես չեմ օգտագործել կուպոնի ողջ գումարը: Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել մնացորդը հաջորդ անգամ:


Ցավոք ոչ: Կուպոնը վավեր է միայն մեկ այցելության համար:

Ի՞նչ նպատակներով եք օգտագործելու իմ էլ-փոստի հասցեն:


Այն անհրաժեշտ է Ձեր պատվերների և վճարումների մասին Ձեզ տեղեկացնելու համար: Մենք Ձեզ պարբերաբար կտեղեկացնենք նոր առաջարկների մասին:

Ես վճարել եմ, բայց չեմ ստացել կուպոնը: Ի՞նչ անել:


Անհրաժեշտ է գրել մեզ contact@salesboom.am հասցեով` նշելով վճարման մեթոդը, ամսաթիվը, պատվերի համարը, և հնարավորության դեպքում ուղարկել վճարմեն կտրոնը:

Ինչպե՞ս կարող եմ հրավիրել ընկերներիս:


Հրավիրիր ընկերոջդ և քո անձնական հաշվին ստացիր գումար: Դուք կարող եք հրավիրել անսահմանափակ քանակությամբ ընկերներ և ստանալ գումար, երբ Ձեր կողմից հրավիրված ընկերը գոնե մեկ անգամ կգնի որևէ ակցիայի կտրոն: