Իմացեք

Գրանցվելով կայքում պարբերաբար ստացեք քաղաքի լավագույն վայրերում 50-90% զեղչի առաջարկներ:

Պատմեք
ընկերներին

Որպեսզի զեղչային առաջարկը կայանա պատմեք ակցիայի մասին և ներգրավեք Ձեր ընկերներին:
Վայելեք զեղչերի հաճույքն ընկերների հետ միասին:

Վայելեք

Տպեք կտրոնը կամ ներկայացրեք Ձեր SMS-ը նշված վայրում:
Մաղթում ենք Ձեզ հաճելի ժամանց:

Հրապարակային օֆերտայի պայմանագիր

www.salesboom.am  համացանցային կայքում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց, այսուհետ` “Բաժանորդ” և ակցիայի նկարագրությունում նշված անձի, այսուհետ` “Վաճառող”, ի դեմս  “Հենրիկ Կարապետյան” Անհատ Ձեռներեց–ի, այսուհետ` Ներկայացուցիչ, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. Տերմիններ և սահմանումներ

1.1  Բաժանորդ `  ֆիզիակական և/կամ իրավաբանական անձ, ով գրանցված է salesboom.am կայքում և օգտվում է կայքի առաջարկած զեղչի կտրոններից:

1.2  Վաճառող ` սույն պայմանագրին կցված հավելվածում նշված հաստատությունը, որը առաջարկում է ծառայությունների մատուցում կամ ապրանքների վաճառք:

1.3   Ներկայացուցիչ`  salesboom.am համացանցային կայքի  սեփականատեր Անհատ Ձեռներեց “Հենրիկ Կարապետյան” , որը գործում է Վաճառողի անունից:

1.4  Կայք`  Ներկայացուցչի սեփականություն հանդիսացող salesboom.am հասցեում տեղադրված համացանցային կայքը:

1.5   Հրապարակային Օֆերտա ` Կայքում  Ներկայացուցչի կողմից տեղակայված անսահմանափակ անձանց ուղղված, այդ թվում Բաժանորդներին, Վաճառողի Ապրանքների և(կամ)/Ծառայությունների ձեռք բերման սույն առաջարկությունն է:

1.6  Ակցիա` Վաճառողի կողմից անցկացվող միջոցառում, որն ուղղված է Վաճառողի Ապրանքների/Ծառայությունների իրացմանը Կտրոն (ծածկագիր) ներկայացնող Բաժանորդին, որը ձեռք է բերվել Ներկայացուցչից` սույն հրապարակային օֆերտայի պայմանագրում ներկայացված պայմաններով:

1.7  Կտրոն` Բաժանորդի կողմից Ներկայացուցչից ձեռք բերվող կտրոն, որը պարունակում է թվատառային ծածկագիր, ինչը թույլ է տալիս միանշանակորեն նույնացնել Բաժանորդի ինքնությունը և իրավունք է տալիս ձեռք բերել Վաճառողի Ապրանքները/Ծառայություններն ակցիայի անցկացման պայմաններին համապատասխան` նրա գործողության ժամեկտում:

1.8  Ակցիայի անցկացման ժամանակաշրջան`ժամանակաշրջան, որի ընթացքում Ներկայացուցիչը Բաժանորդերին Կտրոններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:

1.9  Կտրոնի վավերականության ժամկետ` այն ժամանակաշրջանը, որի ընթացքում Վաճառողը պարտավոր է Կտրոնը ներկայացնող Բաժանորդներին վաճառել Ապրանքներ/Ծառայություններ Հրապարակային Օֆերտայում նշված պայմաններով` Ակցիայի անցկացման պայմաններին համաձայն: Կտրոնի վավերականության ժամկետը նշվում է Կայքում:

2     Ապրանքների և ծառայությունների պատվիրելը և Պայմանագրի կնքումը

2.1  Ապրանքների և ծառայությունների պատվերը ամբողջովին էլեկտրոնային է: Վճարելով Բաժանորդը համաձայնում է սույն Պայմանների հետ:

2.2  Պայմանագիր (այսուհետև՝Ակցեպտ) կնքելու լրիվ և անպայման համաձայնություն է հանդիսանում Ներկայացուցչի համացանցային www.salesboom.am կայքում (այսուհետև՝ Կայք) գրանցումը և Պայմանագրի   2.8 կետով նախատեսված վճարման կատարումը:

2.3  Պայմանագրի Ակցեպտը նշանակում է, որ Բաժանորդը համաձայն է սույն առաջարկի, բոլոր դրույթների հետ, և հավասարազոր է Պայմանագրի կնքմանը` իր հավելվածներով:

2.4  Պայմանագրի առարկան, պայմանները և գործողության ժամկետը սահմանվում են յուրաքանչյուր ակցիայի համար առանձին` www.salesboom.am կայքի համապատասխան բաժիններում (Ակցիայի բաժնում` նկարագրությունը, պայմանները):

2.5  www.salesboom.am կայքի ակցիաների բաժնի յուրաքանչյուր ակցիայի համապատասխան բաժինները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը և համարվում են սույն պայմաններում զետեղված հրապարակային օֆերտայի պայմանագրի անբաժանելի մասը` Հավելվածը: Պայմանագրի Հավելվածում զետեղված բոլոր պայմանները հանդիսանում են Պայմանագրի պայմաններ:

2.6  Պայմանագրի Հավելվածը տեղակայված է Կայքի համացանցային էջի “Առաջարկի պայմանները” բաժնում որտեղ զետեղված են Վաճառողի հետ գործարքի պայմաններն ու ժամանակահատվածը:

2.7  Ներկայացուցչի իրավասությունները սահմանափակվում են Վաճառողի անունից Կայքում գործարքի առարկան և պայմանները տեղադրելով, ինչպես նաև Բաժանորդի դրամական միջոցների հաշվանցման և/կամ Բաժանորդին Կտրոն տրամադրելու միջոցով գործարքի ձևակերպմամբ: Պայմանագրի իրավունքներն ու պարտավորությունները ծագում են անմիջապես բաժանորդի և Վաճառողի մոտ: Պայմանագրի առարկային և պայմաններին ներկայացվող բոլոր բողոքները ներկայացվում են Վաճառողին: Ներկայացուցիչը պատասխանատվություն չի կրում Վաճառողի կողմից Պայմանագրի կատարման համար:

2.8  Բաժանորդը փոխանցում է Պայմանագրի համապատասխան Հավելվածում նշված չափով գումարը Ներկայացուցչի հաշվարկային հաշվին Կայքում նշված եղանակներով: Գումարի փոխանցումը կարող է կատարվել անկանխիկ:

2.9  Գումարի վճարման բոլոր ծախսերը կրում է Բաժանորդը:

2.10        Վաճառողի և Բաժանորդի մոտ Պայմանագրով իրավունքների և պարտականությունների առաջացումը կախված է հետևյալ պայմանի ի հայտ գալուց, որի վերաբերյալ Պայմանագրի կողմերին հայտնի չէ՝ տեղի կունենա այն, թե ոչ, այն է`  այլ Բաժանորդների կողմից Պայամանգրի կնքումից, որոնց պահանջվող նվազագույն քանակը, ինչպես նաև պաշտոնական և հրապարակային առաջարկի գործողության ժամկետները նշվում են Պայմանագրի հավելվածում` “Ակցիայի պայմաններ” բաժնում:

2.11        Պայմանագրի 2.10 կետում նշված պայմաններին չհասնելու դեպքում Ներկայացուցչին փոխանցված Բաժանորդի դրամական միջոցները մնում են Ներկայացուցչի հաշվին, որը Բաժանորդի պահանջով պարտավոր է փոխանցել նշված դրամական միջոցները այն անձանց հաջորդող պաշտոնական և հրապարակային առաջարկների հաշվին, որոնց ներկայացուցիչն է հադիսանում կամ կհանդիսանա Ներկայացուցիչը: Նշված դրամական միջոցներին տոկոսագումար չի հավելվում, ինչպես նաև այլ տուգանքներ չեն կիրառվում:

2.12        Բաժանորդի կողմից Պայմանագրի կնքման ապացույց է հանդիսանում Վաճառողին ունիկալ կոդի ներկայացումը` կտրոնի տեսքով: Պայմանագրի կնքման ցանկացած այլ ապացույց Վաճառողի կողմից չի դիտարկվում:

2.13        Վաճառողի և Բաժանորդի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում է և Բաժանորդին է մատուցվում Կայքի միջոցով:

2.14        Բաժանորդը համաձայն է, որ Ներկայացուցչի կողմից կարող են պահպանվել և մշակվել  նրա անձնական տվյալները:

2.15        Բաժանորդը համաձայն է, որ Կայքում գրանցման ընթացակարգն անցնելուն պես Բաժանորդի էլեկտրոնային հասցեին Ներկայացուցչի կողմից ուղարկվելու են նամակներ և հաղորդագրություններ, այդ թվում նաև գովազդային բնույթի: Դրա հետ միասին Ներկայացուցիչը պարտավորվում է չփոխանցել հասցեն և այլ տվյալներ Բաժանորդի մասին երրորդ անձանց:

3. Գինը և վճարման կարգը

3.1 Կտրոնի գինը ներկայացվում է Կայքի համապատասխան բաժնում: Այն կամ իրենից ներկայացնում է ծառայության ամբողջ գինը, կամ կտրոնի գինը որը իրավունք է տալիս ապրանքներից /ծառայությունից օգտվել զեղչով:

3.2 Կտրոնի համար վճարումը կատարվում է կայքում` կայքում նշված էլեկտրոնային վճարման միջոցներով:  

4. Կտրոնի առաքումը

4.1 Կտրոնի առաքումը կատարվում է էլեկրոնային կարգով, www.salesboom.am կայքում Ներկայացուցչի անձնական էջում կամ էլեկտրոնային փոստով: Կտրոնը  նաև կարող է ուղարկվել թղթային տեսքով` հաճախորդի հարցումով և նրա կողմից նշված հասցեին; Փոստային առաքման ծախսերը հոգում է հաճախորդը: Տպված Կտրոնը հանդիսանում է ապացույց կտրոնով նախատեսված իրավունքների իրականացման համար:

4.2 Բաժանորդը կարող է տպել Կտրոնը` իր անձնական էջի` Կտրոններ բաժնում, ուղարկել իր հեռախոսին` SMS հաղորդագրության տեսքով, կամ ուղարկել իր էլեկտրոնային փոստի հասցեին:  

5. Կտրոնի օգտագործման կարգը

5.1. Կտրոնի օգտագործման կարգը  և Վավերականության ժամկետը նշված է Կայքում և կտրոնի վրա:

5.2. Կտրոնի վավերականության ժամկետից հետո բաժանորդը կորցնում է կտրոնի հետ կապված բոլոր իրավունքները և ենթակա չէ վճարված գումարի հետվերադարձման:

5.3. Կտրոնը փոխանցելի է և չի հանդիսանում անվանական:

5.4. Բաժանորդը կարող է գնել մեկից ավելի կտրոններ, եթե վաճառողը այլ բան չի նախատեսել:

5.5. Կտրոնը կարող է օգտագործվել միայն մեկ անգամ:

5.6. Բաժանորդի կողմից Կտրոնի կորստի, կամ կտրոնի ունիկալ տառաթվային կոդի կորստի, վնասման կամ գողության դեպքում Վաճառողը կամ Ներկայացուցիչը պատասխանատվություն չեն կրում:

5.7. Կտրոնների դիմաց Վաճառողը կամ Ներկայացուցիչը որևէ դրամական հատուցման պարտավորություն չեն կրում: Կտրոնը իրավունք է տալիս միայն ապրանքների և ծառայությունների` նշված կարգով և պայմաններով:

5.8. Կտրոնների մասին տեղեկատվությունը Ներկայացուցիչը տեղեկացնում է Վաճառողին նրանց միջև կնքված պայմանագրի հիման վրա: Կայքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում Բաժանորդը պետք է ակնկալի որ իր կտրոնի մասին տեղեկատվությունը վաճառողին հասնելի կլինի խելամիտ ժամանակաշրջանի ընթացում, սովորաբար` մինչև 24 ժամ:

5.9. Պատշաճ կերպով կտրոնի ներկայացման դեպքում Վաճառողը պարտավոր է կատարել Ակցիայի պայմաններում և նկարագրությունում նշվածը, Կտրոնների վավերականության ժամկետում:

5.10. Կտրոնը համարվում է պատշաճ կերպով ներկայացրած եթե ներկայացվել է Ներկայացուցչի կողմից ուղարկված SMS հաղորդագորությունը կամ տպված Կտրոնը:

5.11. Բաժանորդը պարտավորվում է կտրոնը օգտագործել համաձայն սույն կանոնների, չփորձել որևէ խարդախության դիմել կամ շրջանցել  գործակալի կամ վաճառողի շահերը: 

6. Կայքի օպերատորի պատասխանատվությունը:

6.1. Ապրանքների և ծառայությունների մինչ զեղչը եղած արժեքը Ներկայացուցիչը ստանում է վաճառողից և պատասխանատվություն չի կրում դրա ճշտության համար:

6.2. Ակցիային վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որ տեղադրված է www.salesboom.am Կայքում տրամադրված է Վաճառողի կողմից, և բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են Վաճառողի հետ:

6.3. Ապրանքի կամ ծառայության գնի հետ կապված ցանկացած  լրացուցիչ տեղեկատվություն պետք է ճշտվի Վաճառողի հետ:

6.4. Ապրանքների և ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է վաճառողը: Ներկայացուցչի և Բաժանորդի պայմանագրային հարաբերությունը սկսում է կտրոնների գնման պատվերներ ընդունելով և վերջանում է վճարումից հետո դրանք Բաժանորդին www.salesboom.am կայքում հասանելի դարձնելով: Ապրանքների /ծառայությունների  վաճառքի/մատուցման հետ կապված ցանկացած գործողություն, միջադեպ, իրադարձություն կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:

6.5. Ակցիայի չկայացման դեպքում պայմանագրային հարաբերությունը ավարտվում է Համակարգում Բաժանորդի հաշվեկշռին նրա դրամական միջոցների վերադարձմամբ:

7. Պատասխանատվության սահմանափակում

7.1. Ներկայացուցիչը պատասխանատու չէ Վաճառողի կողմից զեղչերի տրամադրման կամ  նրա այլ պայմանագրային պարտավորությունների կատարման համար: Ներկայացուցչի կայքում ակցիայի անցկացումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ:

7.2. Ներկայացուցիչը պատասխանատու չէ ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործուման հետ կապված որևէ վնասի համար:

7.3. Ներկայացուցիչը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:

Սույն պայմանների տարբեր լեզուներով թարգմանությունների միջև տարբերությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:

 

 

Ներկայացուցիչ՝

“Հենրիկ Կարապետյան” Ա/Ձ

Հարկային ծածկագիր` 30960528